Ոստիկանի կողմից քաղաքացու մեքենայի դիմապակին ջարդելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. Ռուբեն Մելիքյան
Կարմիր բերետի կողմից քաղաքացու ավտոմեքենայի դիմապակին ջարդելու փաստի առթիվ ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ նա նշել էր, որ կարմիր բերետավորը բռունցքի մի քանի հարվածով դիտարվորյալ կոտրել է քաղաքացու մեքենայի դիմապակին: