Վահագն Խաչատուրյանը քննարկում է ունեցել Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչների հետ
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շիրակի մարզպետարանում խորհրդակցություններ է անցկացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարների, մարզային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին, առաջնահերթություններին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։