Արցախի դրոշը մենք մեր պայքարի խորհրդանիշն ենք դարձրել, որովհետև մեր որդիները նույնպես պայքարի էին ելել Արցախի համար. Կարին Տոնոյան
«Համախմբում» շարժման անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, մի խումբ համակիրների հետ Երևանի Աջափնյակ համայնքից երթով գալիս են Ազատության հրապարակ։
Կարին Տոնոյանը շեշտել է՝ ծնողներով հետամուտ են լինելու, որ դատը կայանա՝ արդարադատության բոլոր տողերին համաձայն, ինչը միայն չնչին չափով կարող է հանգստացնել ծնողներին և ավելացրել՝ Արցախի դրոշը իրենց պայքարի խորհրդանիշն են դարձրել, որովհետև իրենց որդիները նույնպես պայքարի էին ելել Արցախի համար, որը Հայաստանն էր:
։