Նա փոխել էր ինձ, նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը. Լեո-Պարոնյան խաչմերուկում վրաերթից մահացած կնոջ ամուսինը գրառում է արել
Վարչապետին սպասարկող ավտոշարասյան ՃՈ ծառայողի մեքենայի կողմից ապրիլի 26-ին Երևանի Լեո֊Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկվել և մահացել Սոնա Մնացականյանը: 29-ամյա կինը հղի էր և սպասում էր առաջնեկին:
Սոնա Մնացականյանի ամուսին Աշոտ Վարդանյանը ֆեյսբուքում գրառում է արել, լուսանկարներ հրապարակել․
«Նա փոխել էր ինձ, նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը: Ես 8 ամիս 2 օր մոլորակի ամենահաջողակ մարդն էի։
Նրա ժպիտը կարող էր միավորել ազգերին, իսկ նրա գրկախառնությունն ավելի ջերմ էր, քան արևը․․․»: