Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ինչպե՞ս է կարողանում հանգիստ ապրել...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Զոհված հերոսներից մեկի մայրն ասում էր՝ որդուս մասունքները հուղարկավորել ենք, բայց սպասում ենք... որդուս: Սա միայն ցավ չէ, սա սոսկ ողբերգություն չէ, սա շատ ավելին է, որ անհնար է խոսքերով ասել:

Չգիտեմ՝ երբ, որ պահից սկսեցինք այսքան «ցավին անտարբեր» լինել, երբ դարձանք այսքան անհոգի, անկարեկից:

Չգիտեմ... Բայց հիմա, երբ սոցցանցերում տեսնում եմ, թե ինչպես են որոշ... կներեք, բայց իրերն իրենց անունով է պետք կոչել... անհայրենիք, անուղեղ, տգետ, չար, անհոգի միաբջիջներ վիրավորում, ծաղրում, հայհոյում կամ անիծում մարդկանց, որոնք մեր երկրին են տվել ամենաթանկը՝ իրենց ԶԱՎԱԿԻՆ, որոնք ցմահ դուրս չեն գալու սև զգեստներից, որոնց հոգում ցմահ ծխալու է անհատակ վիշտը, պարզապես սարսափում եմ միայն այն մտքից, որ մեր կողքին ապրում են նաև այդպիսիք: Սարսափում եմ, որ նրանք էլ են համարվում մարդ, որ նրանք էլ ունեն ընտրելու իրավունք, կարծիք ունենալու իրավունք, ի վերջո՝ ապրելու իրավունք: Այս տեսակը չունի ո՛չ հայրենիքի, ո՛չ պատասխանատվության զգացում, ո՛չ մարդկային նկարագիր, չունի մտածելու կարողություն:

Այո, նրանք քիչ են, բարեբախտաբար, քիչ են, բայց կարողանում են ապականել մթնոլորտը, կարողանում են փչացնել ամեն ինչ: Եվ շատ բնական է, որ այս տեսակը չի կարող հանդուրժել հայրենասերներին, գրագետներին, փորձառուներին, հաջողակներին, ընդհանրապես՝ մտածող, բանական մարդկանց, չի կարող և վերջ: Այս տեսակի կուռքը պետք է լինի ավիրող, ստող, կործանող, իրենից զատ ոչինչ չընդունող մեկը: Բայց ոչ պակաս ողբերգական է, որ այս տեսակին օգտագործում, ուղղորդում է հենց օրվա իշխանությունը՝ նպաստելով հայհոյանքի, վիրավորանքի, անմարդկայնության բարգավաճմանը:

Թեպետ սա էլ արդեն զարմանալի չէ... Եթե մարդը պատահաբար մահվան ելքով վրաերթի ենթարկի հետիոտնին, նա երևի թե ամբողջ կյանքում գիշերը չկարողանա գլուխը հանգիստ դնել բարձին, նրան կտանջեն մեղքի զգացողությունն ու մղձավանջները, թեկուզ և ստացած լինի իր պատիժը: Ես գիտեմ ծանր պատմություն մեկի մասին, որը նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժը կրելուց հետո հեռացավ երկրից՝ չկարողանալով թեկուզ պատահաբար հանդիպել իր կողմից անզգուշաբար վրաերթի ենթարկվածի ընտանիքի անդամներին, նայել նրանց աչքերի մեջ: Վստահ եմ՝ նման դեպքերը քիչ չեն:

Ավելին, երևի թե տարրական դատիարակություն ունեցող ցանկացած մեկն էլ ունեցել է այնպիսի զգացողություն, երբ ինչ-որ վատ կամ սխալ բան ես արել, հետագայում դեռ երկար ժամանակ, ամեն անգամ դա հիշելով, ամոթի ալիքը նորից ու նորից պարուրում է քեզ: Ու հիմա հաճախ եմ մտորում՝ ինչպե՞ս է կարողանում մարդը հանգիստ ապրել, շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ դարձել է պատերազմի ու հազարավոր զոհերի պատճառ, երբ պատուհանիդ տակ հավաքվել են հազարավոր զոհերի ծնողներն ու հայտարարում են, որ իրենց զավակներին դու ես սպանել: Արդարանա՞լ, համոզել, որ դու մեղավոր չե՞ս...

Հնարավոր չէ, և հետո՝ ինքդ ես խոստովանել, որ կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույնը, պարզապես... առանց զոհերի: Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ, դրա պատասխանը պետք է տան համապատասխան մարմինները, գուցե ոչ հիմա, գուցե ոչ շուտ, բայց մի օր կտան: Դա չէ իմ այս մտորումների թեման: Խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է:

Ի վերջո, որքան էլ բոլոր առումներով վատը լինես, փորձանք լինես, որքան էլ մտադրություններդ ու քայլերդ կործանարար լինեն, միևնույնն է, չի կարող մարդ արարածը թեկուզ սեփական «ես»-ի հետ միայնակ մնալիս չունենա ծանր զգացողություններ, չունենա ապրումներ: Եթե չունեցավ, ուրեմն լուրջ եզրակացությունների առիթ է արդեն:

Եվ վերջապես, անկեղծ կուզեի ստանալ ևս մեկ հարցի պատասխան՝ ինչպե՞ս է այդ անձնավորությունն ապրում այսքան մեծ ատելության, այսքան անեծքի ու «որակումների» տակ, ընդ որում, այդ ամենը՝ բումերանգի էֆեկտով: Ի վերջո, բոլորին չես կարող դատել «Ծանր վիրավորանք» հոդվածով, հատկապես, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց տներում մարդիկ կարողանում են անկեղծ լինել: Չեմ ուզում հավատալ, որ այդ անձը նաև դրա վրա թքած ունի, չեմ ուզում հավատալ, որ այլևս որևէ մարդկային զգացողություն չի մնացել, չեմ ուզում հավատալ, որ իսկապես այս պարագայում, առավել քան երբևէ, Սևակը ճիշտ է՝ «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր/ Սիրում է կյանքում նա իր... աթոռը»: Ավելի ճիշտ՝ կցանկանայի հավատալ: Ափսոս, չեմ կարողանում....

Հ.Գ.-Այս մտորումներս «հանձնել» էի համակարգչին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան՝ ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հղի կնոջ, որը մահացել է: Սա, անշուշտ, այն դեպքերից է, երբ որևէ շահարկում անտեղի է, սակայն շատ ավելի անընդունելի է արդարացման որևէ փորձ: Օրինակ՝ դժվար է մտածել ավելի մեծ հիմարություն, քան «Փաշինյանը մեքենա չի վարում ու մեքենայի ղեկին չի եղել» ձևակերպումն է: Ինչքան պետք է հատակում լինես, որ նման բան տարածես: Բայց նյութի կոնտեքստում այս հետգրությունը գուցե չլիներ, եթե ցավալիորեն նորից չհաստատվեին վերոնշյալ երևույթները: Գտնվել են այս հրապարակման մեջ նշված «տեսակի» ներկայացուցիչներ, որոնք «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկել» վերնագրով նյութի տակ գրել են՝ «Լավ է արել»: Ի դեպ, դրանք հենց Նիկոլ Փաշինյանին աջակցող երևույթներից են: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: