Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը կարող է գրավել նաև այլ երկրների․ Լուկաշենկո
Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությունը կարող է «գրավել նաև այլ երկրների»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի հետ հանդիպմանը, հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Ձեր շնորհիվ մենք ունենք նման համագործակցություն և փորձում ենք նոր սկզբունքներով կառուցել միասնական միութենական պետություն, որպեսզի ոչ ոք չնեղանա, որպեսզի ինքնիշխան, անկախ պետությունները՝ Բելառուսը և Ռուսաստանը, զարգանան։ Ես վստահ եմ, որ Խորհրդային Միության նախկին հանրապետությունները կմիանան նման միությանը»,- նշել է նա։