ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը Արևմուտքին հորդորել է պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի
Արևմուտքը պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ պատերազմի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ամբողջական լրջությունը» ցույց տալու համար, BBC-ին ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Ռիչարդ Շիրեֆը:
Նրա խոսքով` ռազմական նպատակների թվացյալ էսկալացիան «բացարձակապես ճիշտ մոտեցում է»։ «Դրան պետք է հատկացվեն զգալի ռեսուրսներ, և դա պետք է արվի Դաշինքի ողջ տարածքում»,- ասել է Շիրեֆը։
Միաժամանակ ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը զգուշացրել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է ագրեսիվ արձագանքել, սակայն նշել է, որ այդ էսկալացիան անհրաժեշտ է «Արևմուտքի լրջությունը» ցույց տալու համար։
«Ամենավատ տարբերակը Ռուսաստանի հետ պատերազմն է։ Ամենավատին նախապատրաստվելը, ամենայն հավանականությամբ, կզսպի Պուտինին, քանի որ, ի վերջո, Պուտինը հարգում է ուժը»,- ասել է Շիրեֆը: