Պեսկովն ասել է, որ Twitter-ը Իլոն Մասկի մոտ դժվար թե ավելի ազատ դառնա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կասկածում է, որ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կողմից Twitter-ը գնելուց հետո միկրոբլոգների ծառայությունը կազատվի գրաքննությունից։
Կրեմլի խոսնակին հարցրել են, թե Մասկի կողմից Twitter-ի գնումը ինչպես կարող է ազդել ռուսական իշխանությունների վերաբերմունքի վրա ամերիկյան այս ընկերության նկատմամբ։
«Ռուսաստանի վերաբերմունքն այս ընկերության նկատմամբ հիմնված է այս ընկերության գործողությունների վրա, այս ընկերության գրաքննության, այս ընկերության հաճախորդների նկատմամբ ռեպրեսիվ գործողություններից»,- ընդգծել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ այժմ պետք է սպասել և վերահսկել միկրոբլոգների ծառայության հետ կապված իրավիճակը