Կրեմլ. Ուկրաինային զենքի մատակարարումը սպառնում է մայրցամաքի անվտանգությանը
Արևմտյան զենքի մատակարարումն Ուկրաինա և այլ երկրներ սպառնում է մայրցամաքի անվտանգությանը, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հայտարարությունները Ուկրաինայից բացի այլ երկրներին զենք մատակարարելու մասին։
«Ինքնին Ուկրաինա և այլ երկրներ զենք, այդ թվում՝ ծանր սպառազինություն ուղարկելու միտումը գործողություններ են, որոնք սպառնում են մայրցամաքի անվտանգությանը և անկայունություն են հրահրում»,- ասել է Պեսկովը։