Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Հինգշաբթի օրը՝ ապրիլի 28-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև, հայտնում է Էրդողանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը։
ՌԴ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի՝ ամերիկացի ծովային Թրևոր Ռիդի հետ փոխանակման համար, որը տեղի է ունեցել նախօրեին Թուրքիայում։