Երևանում պրոտեստի հիմքերը գնալով ավելանում են, ձնագունդը մեծանում, բայց անելիքը դեռ ահռելի է. Վլադիմիր Մարտիրոսյան
Վաղը երեկոյան միանալու եմ Իջևան-Երևան քայլերթի մասնակից հայ մարդկանց: Երևանում պրոտեստի հիմքերը գնալով ավելանում են, ձնագունդը մեծանում, բայց անելիքը դեռ ահռելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը:
«Չգիտեմ Լաոն կզարթնի թէ չէ, անկեղծ չեմ էլ սպասում զարթնելուն, բայց մի բան հստակ գիտեմ՝ զարթնած Լաոները շատ շատ են և անցել են իրենց կերպն ու տեսակը պաշտպանելուն:
Էս իշխանությունը մի բան արեց՝ խախտեց և հատեց բոլոր ավանդական, բարոյական, մարդկային, քաղաքական և ազգային կարմիր գծերը:
Ավանդականը խախտեց՝ խզելով պետություն-եկեղեցի միասնությունը:
Բարոյականը խախտեց, երբ սուտն ու բաժանումը դարձրեց կառավարման և հիմարացման ինստիտուցիոնալ գործիք՝ օգտվելով հենց այդ սուտը սպառողների գրպանից:
Մարդկայինը խախտեց, երբ սկսեց քողարկել իր ձեռքով ստեղծված պատերազմում ընկած հայորդիների թիվն ու դեմքը:
Ազգայինը խախտեց, երբ Հայկականություն-Սփյուռք-Ցեղասպանություն ինստիտուտները որպես պետական քաղաքականության հենասյուն դարձրեց երկրորդային, իսկ հետագայում էլ տարավ սննկացման:
Քաղաքականը խախտեց, երբ լավ և արդար պետություն ունենալու շահառուներին դարձրեց սեփական իշխանության վառելիք:
Այս կարմիր գծերը նորից վերականգնելը և դրանք ամրացնելը նրանց գործն է, ով ունի միտք՝ մաղձի փոխարեն, արժեք՝ ճկունության փոխարեն, սկզբունք՝ անսկզբունքայինության փոխարեն, պարտք իր նախնիների առաջ և առաքելություն իր զավակների մոտ:
Սա էլ քաղաքականություն չէ, քաղաքականությունը կսկսվի նորից անխուսափելիորեն, վերը թվարկված կարմիր գծերը խախտել փորձողներին իրենց տեղը ցույց տալը ևս: Սա կերպի, արժեքի և ինքնապահպանման կռիվ է»: