Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր. Արթուր Վանեցյան
Այսօր Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է.
«Մենք ամեն օր այսպես շատանալու ենք, բոլորս իրար հետ ունենք մեկ նպատակ, որն արդար է ու ճիշտ: Մեր նպատակն է ունենալ հզոր հայրենիք, ունենալ հզոր Արցախ, հզոր Հայաստան եւ մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ հայ: Հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող խլել:
Այն հոծ բազմությունը, որ այստեղ հավաքվել է, վաղը, մյուս օրը ավելի է շատանալու: Եկեք բոլորս մի բռունցքն դառնանք եւ բոլորս միասին ասենք, որ մենք թշնամուն զիջելու հայրնեիք չունենք: Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր», եզրափակել է նա: