Ռուսաստանի դեմ Ուկրաինայում մոտ յոթ հազար վարձկան է կռվում
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվում է մոտ յոթ հազար վարձկան, որոնց մեջ կան Լեհաստանի, Կանադայի, Միացյալ Նահանգների, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Նա ասել է, որ վարձկանները ընդհանուր առմամբ վաթսուներեք երկրից են և հավելել՝ այդ տվյալները իրենց տրամադրել է Ռուսաստանի Պնախարարությունը։