Զոհված զինծառայողի հայրը հացադուլը դադարեցնում է և միանում ծնողների պայքարին
44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր Ազատության հրապարակում հայտարարել է՝ ընդառաջ գնալով զոհված զինծառայողների հորդորին՝ դադարեցնում է հացադուլը:
«Զոհված զինծառայողների ծնողների, մեր հղի կանանց հորդորով ես միանում եմ իրենց պայքարին, բայց հուսով եմ, որ դուք չեք հուսախաբվել իմ խոսքերից, ինչ ասել եմ, դա ուժի մեջ է»,– ասաց նա։