Վիեննայում կհանդիպեն Ռուբինյանն ու Սերդեր Քըլըչը
Ինչպես հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդեր Քըլըչի առաջիկա հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին՝ Վիեննայում։
Ի դեպ, Ռուբեն Ռուբինյան-Սերդեր Քըլըչ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ հունվարի 14-ին, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։