Էրդողանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ով այցով գտնվում է Էր Ռիադում, հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ, հայտնում է Anadolu-ն։
Աս-Սալամ պալատում հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հանդիպել էր թագավոր Սալմանի հետ։ Մամուլի համար փակ հանդիպումից հետո նախագահ Էրդողանը և թագավոր Սալմանը ճաշել են միասին։