Այս մարդու լուծումը մեկն է` տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում... Սոս Հակոբյան
«Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
«Եվս մեկ անգամ ֆիքսենք. Փաշինյանը նորից չի արտաբերում որևէ կերպ «ինքնորոշում» բառը, խոսելով բացառապես անվտանգությունից և հույս տալով, թե Արցախի իշխանությունների հետ կքննարկի լուծման տարբերակները:
Ի պատասխան Արայիկ Հարությունյանի խոսքում առանձնանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից շեղվելու անթույլատրելիությունը և հնարավոր փաստաթղթերը Արցախի իշխանությունների հետ չհամաձայնեցնելու տարբերակի բացակայությունը:
Արձանգանքելով, փաշինյանը նորից խոսում է այսպես կոչված անվտանգության մասին:
Այս մարդու լուծումը մեկն է. տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո էլ ինչ կուզեն Ադրբեջանցիները աղանդների փոխարեն (միջանցքներ, գյուղեր, ճանապարհներ):
Նենց, որ սրա կողմից ժողովրդի գլխի տակ դրվող կեղծիքներին և «փափուկ բարձերին» չե՛նք խաբվելու:
Հայաստանն ու Արցախը լինելու են անկախ և առանց թուրքի:»