10 տարի հետո Հայաստանի հետ բոլոր խնդիրները կլուծվեն. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանխատեսել է, թե երբ Բաքուն և Երևանը կբարելավեն հարաբերությունները։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval․az-ը։
«Առաջիկա տասը տարում մենք ավելի ուժեղ կլինենք, և հուսով եմ, որ այդ ժամանակ, միգուցե 10 տարի հետո, Հայաստանի հետ կապված բոլոր թյուրիմացություններն ու խնդիրները կլուծվեն։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի տարածաշրջանը լիովին ինտեգրված կլինի, և տարածաշրջանի երեք երկրներն արդեն կունենան սերտ համագործակցություն»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում։