ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներՀայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու. «Հրապարակ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանինԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Հասարակություն

2021թ. առաջին կիսամյակի համեմատ միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են՝ 2022թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից վերջին տարիներին որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում:

«Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ 2021թ. առաջին կիսամյակի համեմատ միջին ծանրության հացնագործությունների դեպքերը նվազել են 13.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 19.2%-ով (ծանր հանցագործությունների դեպքերի դինամիկան էական փոփոխություններ չի կրել): Ընդ որում միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.9%, իսկ առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 54.3%, 2021թ. նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 43.5%-ի և 52.3%-ի դիմաց:

 Հատկապես կարևոր է, որ ծանր հանցագործությունների նվազումը տեղի է ունեցել սպանության, սպանության փորձերի դեպքերի նվազման հաշվին: Եթե 2021թ առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել էր սպանության 18 դեպք՝ ապա 2022թ.10 դեպք: Այսինքն սպանության դեպքերը նվազել են 44.4%-ով: 2022թ. արձանագրվել է սպանության փորձի 8 դեպք՝ 2021թ. 12 դեպքի դիմաց, կամ 33.3%-ով պակաս:

Զուգահեռաբար նվազել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և հատկապես ծանր վնաս պատճառելու դեպքերը: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 221 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 208 դեպք կամ շուրջ 6%-ով պակաս, իսկ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը նվազել են 15.2 %-ով (2021-ին՝ 66 դեպք, 2022-ին՝ 56):

Երկրում հացնավորության վիճակի գնահատման տեսանկյունից հանցագործության այս տեսակներով նվազման միտումները մեծապես պայմանավորված են եղել նախորդ և ընթացիկ տարում ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից համակարգված մասշտաբային բնույթ կրող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ:

Բացի այդ, դատախազության կողմից 2021թ. ընթացքում ոստիկանությանը հանձնարարություններ էին տրվել ձեռնարկելու անհետաձգելի համալիր միջոցառումներ՝ հանցածին միջավայր ստեղծող իրավիճակները պարզելու, վրեժխնդրության հողի վրա, շարունակություն ենթադրող, լարված իրավիճակները, նախկինում անձի կյանքի դեմ ուղղված, ինչպես նաև զենքի գործադրմամբ հանցանք կատարած, քրեական ենթամշակույթի կրող անձանց, քրեածին տարրերի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Իսկ ՀՀ դատախազության ստորաբաժանումներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էր կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմիններին ցուցումներ ու հանձնարարություններ տալու, դրանցով կոնկրետ արդյունքներ ապահովելուն հետամուտ լինելու հանձնարարություն: Արդյունքում 2022թ. սկզբում Երևան քաղաքում, Լոռու մարզում բացահայտվել և կանխվել են առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների դեպքեր»,- նշված է հաղորդագրությունում: