Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
«Ազատության» եթերում Արմեն Գրիգորյանն ասել է, որ քննարկելու են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր՝ հնարավոր համարելով, որ դրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:
«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպումը Բրյուսելում», - նշել է Գրիգորյանը։