Ծանր վիրավորանքի մասին հոդվածը ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել
Սահմանադրական դատարանն այսօր կայացած նիստում սահմանադրական է ճանաչել է ծանր վիրավորանքի մասին հոդվածը, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։
Հոդվածի սահմանադրականությունը վիճարկել էր մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Սույն օրենքով քրեականացվել է անպարկեշտ խոսքը և հայհոյանքը, դրանց համար սահմանելով մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 ամիս ժամկետով:
Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրել էր, որ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցվել է 802 քրգործ, դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 գործ։