ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներՀայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու. «Հրապարակ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանինԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Հասարակություն

Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը քաղաքացու օրվա առթիվ

Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի եւ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացու օրվան նվիրված շնորհավորանքում:

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով:

Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարեւորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման եւ զարգացման գործում:

2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում եւ այդ արժեքը անշրջելի է ու անսասան:

Ընտրությունների կեղծման և այսպիսով Քաղաքացուն որոշումներ կայացնելու սահմանադրական իրավունքից զրկելու էջը մնացել է անցյալում եւ Հայաստանն այլեւս ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ընտրական ժողովրդավարությամբ երկիր:
Նաեւ այն պատճառով, որ 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թույլ չտվեց իր պետության քաոսացումը, այլեւ ետպատերազմյան դժվարագույն ժամանակահատվածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացիներ.
Մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն՝ ուղիղ ասենք, անտանելի դժվարություններով: Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլափոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հավատը մեր անցյալի ու ապագայի եւ որ առավել կարեւոր է՝ մեր առաքելության նկատմամբ:

Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի եւ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով եւ նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:

Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա առավել քան երբեւէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի:

Եվ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել է նա: