Կոտայքում 25-ամյա վարորդը «Mercedes» -ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ ապրիլի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Վալիկո Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել է հեծանվորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 14-ամյա Վաչե Մ.-ի հեծանվին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով հեծանվորդը ընկել է, որից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: