ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է գերճշգրիտ հրթիռներով ուկրաինական 38 օբյեկտների խոցման մասին
ՌԴ Զինված ուժերը բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռներով խոցել են ուկրաինական 38 թիրախներ, այդ թվում՝ վառելիքի պահեստ Վոլնոյե Պոլում և Պեչենեգի շրջանում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օդային արձակման բարձր ճշգրտության հրթիռները օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 38 ռազմական օբյեկտներ։ Դրանց թվում՝ 20 դասակի հենակետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 11 տարածք, Վոլնոյե Պոլե գյուղի մոտ գտնվող վառելիքի պահեստ, Պեչենեգիի շրջանի ռադիոլոկացիոն կայանը»,- ասել է Կոնաշենկովը։