Քիրբին չկարողացավ զսպել էմոցիաները՝ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մասին
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ուրբաթ օրը իրեն թույլ տվեց մի շարք էմոցիոնալ հայտարարություններ՝ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մասին, իսկ հետո ստիպված եղավ կարճ դադար վերցնել՝ իր զգացմունքները հաղթահարելու համար։
Այս պահվածքը բնորոշ չէ Քիրբիին, ով հազվադեպ է էմոցիաներ ցուցադրում հասարակության մեջ, ինչպես նաև թույլ է տալիս իրեն կոշտ կամ գնահատող հայտարարություններ անել լրագրողների հետ շփվելիս:
Ճեպազրույցի ժամանակ Քիրբիին հարցրել են, թե արդյոք Պենտագոնը ռացիոնալ է համարում Ռուսաստանի առաջնորդի քայլերն Ուկրաինայի նկատմամբ։ «Դժվար է նայել, թե ինչ են անում նա և ռուսական զորքերը Ուկրաինայում և կարծել, որ ցանկացած բարոյական մարդ կարող է արդարացնել դա», - պատասխանել է Պենտագոնի խոսնակը: