Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Մակագրման համակարգը չաշխատելու միակ շահագրգիռ կողմը ԲԴԽ նախագահի ԺՊ-ն է, որի ցուցումով գործերը ձեռքով են մակագրվում․ Ռուբեն Վարդազարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Դատավորների միության հերթական նիստը՝ նվիրված միության կազմավորման 25 ամյակին։ Նիստին մասնակցելու համար հրավեր էր ուղարկվել մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, նորանշանակ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նրանք՝ երեքն էլ, տարբեր պատճառներով, կարելի է ասել՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, մերժել էին հրավերն ու չէին գնացել նիստին։ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցրած նախագահ Ռուբեն Վարդազարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Հրավեր ուղարկվել էր, բայց երեքն էլ ներկա չէին։ Թե ինչու ներկա չէին, չեմ կարող մեկնաբանել, պատճառները չգիտեմ, բայց ընդհանուր, մեծ, գլոբալ խնդիրը գիտեմ․ ներկա լինելու դեպքում պետք էր ուղղակի պարզ նայել դատավորների աչքերին, որից, իմ կարծիքով, խուսափում էին: Ինձ թվում է՝ դա է եղել հիմնական պատճառը, որ չեն մասնակցել»:

- Դատախազը նաև պետք է ելույթ ունենար, տեղյա՞կ եք՝ ինչի՞ մասին պետք է խոսեր, եւ եթե այդ պաշտոնյաները չէին եկել, նրանց կառույցները ներկայացնող այլ անձինք գոնե ներկա՞ էին։

- Թե ինչի մասին պետք է ելույթ ունենար, ես չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ։ Կարծում եմ՝ պետք է շնորհավորեր դատավորներին իրենց միության 25 ամյակի կապակցությամբ։ Որեւէ այլ ելույթ կամ այլ ուղղվածություն այդ միջոցառումը չէր պահանջում։

- Ի՞նչ հարցեր քննարկվեցին այդ օրվա նիստում, օրակարգում կայի՞ն այնպիսի հարցեր կամ մարտահրավերներ, որոնք բարձրաձայնվեցին նիստի ժամանակ։

- Դատավորների միության բոլոր ելույթները, առաջին հերթին, շնորհավորական էին, քանի որ խոսքը 25 տարի առաջ մի խումբ դատավորների կողմից հիմնված միության մասին է։ Եվ երկրորդ ուղղությունը, որ գրեթե նույն ելույթներում կար, այն էր, որ դատական իշխանությունը պետք է զերծ պահել քաղաքականությունից, քաղաքական ազդեցությունից, եւ դատական իշխանության իրական քարոզ էր պարունակում։ Ենթադրում եմ, որ նրանք տեսնում են այդ պակասը, այդ անկախության պակասը, այդ իսկ պատճառով իրենց խոսքում դա նշում էին։ Գրավոր տեքստեր գրեթե չկային, բոլորը բանավոր էին պատրաստված, նույնիսկ չգիտեմ՝ պատրաստված էին, թե ոչ, համենայնդեպս, բոլոր ելույթ ունեցողները շատ ջերմ էին արտահայտվում, եւ ամենակարեւորը՝ արձանագրվեց, որ միությունը կա, միությունը լուրջ հարթակ է, որպեսզի կարողանան դատավորներն իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանեն այդ հարթակի միջոցով, եւ ճիշտ աշխատանքի կազմակերպման դեպքում այդ միությունը կարող է դառնալ նաեւ լրջագույն գործիք դատավորների ձեռքում՝ իրենց ձայնը բարձրացնելու, իրենց հուզող խնդիրներն իշխանությունների, հասարակության առջեւ դնելու։

- Իսկ միության բոլո՞ր անդամներն էին ներկա։

- Բոլորը ներկա չէին, առաջին հերթին տեխնիկական պայմանները չէին ներում, դահլիճն այդքան մեծ չէր, որպեսզի տեղավորեր 300 դատավորի, հրավիրյալ անձանց, հյուրերին։ Դատավորների որոշ մասը, որոնք ժամանակ էին գտել, մասնակցում էին։ Ու մի շատ կարեւոր հանգամանք եմ ուզում նշել, որ միությունը չէր մոռացել կենսաթոշակի անցած դատավորներին․ այդպիսի շատ դատավորներ կային, որոնք ըստ արժանվույն հարգանքի արժանացան գործող դատավորների եւ հյուրերի կողմից։

- Տպավորություն է, թե Դատավորների միությունն անկախացել է եւ հաշտ չէ ներկայիս գործադիր իշխանության հետ, նաեւ ԲԴԽ ներկայիս ղեկավար կազմի՝ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ, իրավապահ մյուս կառույցների, ու թերեւս դա է պատճառը, որ նույն Ջհանգիրյանը կամ դատախազը չեն ցանկանում մասնակցել միության ժողովներին։

- Ճիշտ եք նկատել, հարաբերությունները միության հետ հարթ չեն ընթանում, առաջինը՝ միության նորընտիր նախագահ Ալեքսանդր Ազարյանը երեւի ցանկալի թեկնածու չէր իշխանությունների համար, եւ միության բռնած դիրքորոշումը, որ այսօր ի ցույց է դրվում, դա դատական իշխանության անկախությունն է, որը նույնպես, իմ կարծիքով, հաճելի չէ կամ ձեռնտու չէ այսօրվա իշխանություններին եւ ցանկացած իշխանության։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, երբ որ իշխանությունը փոխվի, ու գա ընդդիմադիր ուժ կամ նոր ուժ, այդ ուժն էլ է փորձելու դատական իշխանությունն իրենով անել, իրենց ենթարկեցնել։ Դա դարեր շարունակ էդպես է եղել։ Երեւի նախնադարից սկսած՝ ով ուժեղ է եղել, ում «բիլագն» ուժեղ է եղել, փորձել է դատական իշխանությունը քաշել իր տակ։ Այդ իսկ պատճառով այդ միությունը միշտ լինելու է հակամարտության մեջ ցանկացած իշխանության կամ ցանկացած այն ուժի հետ, որը փորձելու է դատական իշխանությանը թելադրել իր կամքը։ Դա կլինի տնտեսական կամք, քաղաքական կամք կամ ցանկացած այլ տեսակի ճնշում։

- Պարոն Վարդազարյան, հայտնի է, որ ԱԱԾ-ն վերադարձրել է դատական համակարգում գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի կոդերը՝ բանալիները, որով կարող են համակարգը նորից գործարկել, բայց, անհասկանալի պատճառներով, այդ համակարգը չի գործում, գործերը շարունակում են ձեռքով մակագրվել։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չեն գործարկում։

- Ինչո՞ւ եք ասում «անհասկանալի պատճառներով»։ Պատճառները շատ հասկանալի են, ընդամենը ցանկությունն է բացակայում, որպեսզի այդ համակարգը գործի։ Այն պատճառաբանությունները, որոնք բերվում են Դատական դեպարտամենտի կողմից, որ տեխնիկական խնդիրներ են, որ բանալիները ժամանակին չեն հասել, որ նոր ծրագիր է պետք գրել, գիտե՞ք, ցանկության դեպքում շատ արագ՝ 24 ժամվա մեջ կարելի է այդ մակագրման համակարգը գործարկել։ Այն, ինչ պատճառաբանվում է, ես վստահ եմ, որ եթե ինձ պետք լինի պատճառաբանել, ես եւս մեկ տարի կարող եմ այդ համակարգը չգործարկել եւ տարբեր տեսակի հիմնավոր ու անհիմն, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառաբանություններ բերել, թե ինչու համակարգը չի աշխատում։ Համակարգը չաշխատելու միակ շահագրգիռ կողմն էսօր ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է, որի ցուցումով էսօր գործերը ձեռքով են մակագրվում։

- Իսկ Ձեր դեմ հարուցված գործով ի՞նչ նորություն կա։

- Իմ գործով կարող եմ հերթական դատական նիստի վայրը եւ ժամն ասել՝ մայիսի 25-ին է, կարող եք գալ, հետեւել։ Իմ գործի վերաբերյալ որեւէ տեղեկություն չեմ ցանկանում մեկնաբանել։ Դեռեւս սկզբնական փուլում ենք, բացարկ հայտնեցինք դատավորին, դատավորը մերժեց, եւ ենթադրում եմ, որ հերթը հասել է դատախազին բացարկ հայտնելուն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։