Մայիսի 1-ին, ժամը 16:00 կմեկնարկի մեր պայքարի վերջնական փուլը. Լևոն Քոչարյան
Հայաստան դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, վաղը Հայաստանի 4 խորհրդանշանական վայրերից երթի դուրս եկած մեր հայրենակիցները կհասնեն Երևան:
Ես կդիմավորեմ Սարդարապատից քայլող մեր ընկերներին Երևան քաղաքի մուտքին և արդեն միասին երթով կգնանք դեպի Ֆրանսիայի Հրապարակ, որտեղ 16:00 կմեկնարկի մեր պայքարի վերջնական փուլը:
Հրավիրում եմ ձեզ վաղը ժամը 13:00-ին միանալ մեր երթին, Իսակովի 31 հասցեում (Կլայկ խանութի մոտ»