Արայիկ Հարությունյանն ու Վահագն Խաչատուրյանը քննարկել են երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 30-ին Երևանում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահները քննարկել են տարբեր ոլորտերում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ միասնական օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համահայկական ու միջազգային ջանքերի համախմբումը։