Ֆրանսիայի ընտրություններում «ծայրահեղականների» պարտությունը ողջ աշխարհի հաղթանակն էր. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ֆրանսիայի ընտրություններում «ծայրահեղականների» պարտությունը ողջ աշխարհի հաղթանակն էր: «Արմենպրես»-ըի հաորդմամբ, այս մասին Էրդողանը լրագրողների հետ խոսել է Սաուդյան Արաբիայից հետ վերադառնալու ճանապարհին:
«Ֆրանսիայի ընտրությունների արդյունքում ծայրահեղականների պարտությունը մեր ողջ աշխարհի հաղթանակն է: Մյուս կողմից, պարզվեց, որ Մակրոնի ընդդիմադիրները լավ չեն վերլուծում Ֆրանսիայի սոցիոլոգիական կառուցվածքը: Այլ խոսքով, նրանց շատ վառ ցուցադրական թշնամանքն իսլամի հանդեպ, հատկապես նրանց ծայրահեղական վերաբերմունքը հիջաբի ու մուսուլմանների նկատմամբ, բնականաբար, երկրորդ փուլում Մակրոնին առաջին պլան մղեցին»,- հայտարարել է Էրդողանը:
Ֆրանսիայում ապրիլի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախագահ Էմանուել Մակրոնը 58.54 տոկոսով հաղթեց «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենին: Լե Պենը հավաքեց 41.46 տոկոս