Մակրոնը Զելենսկուն խոստացել է ավելացնել ռազմական եւ հումանիտար օգնությունն Ուկրաինային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ հայտարարել է՝ Ֆրանսիան կուժեղացնի ռազմական եւ հումանիտար աջակցությունն Ուկրաինային, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ ասվու է՝ Մակրոնը կրկնել է իր «խիստ մտահոգությունն» ուկրաինական քաղաքների ռուսական ռմբակոծությունների եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան Մարիուպոլ նավահանգստային քաղաքում ստեղծված «անտանելի իրավիճակի» կապակցությամբ: