Հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության, մեկ առաջնորդի կառավարություն, լիելու է արժանիների կառավարություն. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ով է ընդդիմության առաջնորդը, պատասխանել է.
«Բոլորիս առաջնորդողը հայրենիքի փրկության գաղափարն է։ Այսօր մեր քաղաքացիներից որևէ մեկը չի գալիս հրապարակ՝ ինձ, իմ գործընկերոջը կամ որևէ քաղաքական ուժի իշխանության բերելու համար։ Մարդիկ այսօր դուրս են եկել փողոց, որովհետև հասկանում են, որ իրենց պետականությունը կորցնում են։
Հետևաբար, սրան հեռացնելուց հետո հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության, մեկ առաջնորդի կառավարություն։ Լիելու է արժանիների կառավարություն, պրոֆեսիոնալ կառավարություն, որը ձևավորվելու է պայքարին մասնակցած ուժերի կողմից, և այն անձը, ով լինելու է վարչապետ, պետք է ունենա հանրային լայն վստահություն»։