Երևանում նշել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
Երևանում հասարակական նախաձեռնությամբ այսօր նշել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Շահումյանի հրապարակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են մի շարք կազմակերպություններ, հասարակական, մշակութային գործիչներ, ստեղծագործական խմբեր և կոլեկտիվներ, քաղաքացիներ՝ «Մենք միասին ենք» կարգախոսի ներքո:
Ելույթ ունեցողները նշել են մշակութային և քաղաքակրթական բարեկամության կապի կարևորությունը հայ և ռուս ժողովուրդների միջև ու հայտարարել, որ ոչինչ չի կարող չեղարկել երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցողների մշակութային կապը, իսկ Հայաստանի համար այս բարդ ժամանակներում նաև հասարակական մակարդակում պետք է միասնաբար հաղթահարել դժվարությունները և ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ նաև դիմագրավել մարտահրավերներին։