Վաշինգտոնը կաջակցի Կիևին այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի պարտվել. Նենսի Փելոսի
Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի լայն տնտեսական, ռազմական և հումանիտար աջակցություն։ Վաշինգտոնը կաջակցի Կիևին այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի պարտվել, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, գրում է The New York Times-ը։
«Ամերիկան կկանգնի Ուկրաինայի կողքին, քանի դեռ հաղթանակի չի հասել», - կիրակի ասել է Փելոսին Ուկրաինա կատարած այցից հետո:
Փելոսին նշել է, որ հուզված է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից՝ Զելենսկիին անվանելով «փայլուն»։