Հունգարիայում նշել են, որ երբեք չենք աջակցի էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ընդլայնմանը
Բուդապեշտը վետո կդնի ցանկացած եվրոպական առաջարկի, որը կսահմանափակի էներգակիրների ներկրումը Ռուսաստանից, հայտարարել է հունգարացի նախարար, Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգել Գուլյաշը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ երբեք չենք աջակցի էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնմանը», - ասել է Գուլյաշը։
Հունգարիան, որը մեծապես կախված է ռուսական էներգիայից, ակտիվորեն դիմադրում է պատժամիջոցների ընդլայնմանը։