Էրդողանի խորհրդականը Կիևում հանդիպել է Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը, ով նախօրեին Կիևում էր, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Cumhuriyet-ը։
Հաղորդվում է, որ Ուկրաինա կատարած այցի ընթացքում Կալինին ուղեկցել է Թուրքիայի փոխարտգործնախարարը։
Հանդիպումից հետո Կալինը Կիևում Թուրքիայի դեսպանատանը հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ, նշել է, որ այցի նպատակն է քննարկել երկկողմ հարաբերությունները և աջակցել հակամարտության կարգավորմանը։