Զելենսկին հրեա՞. Հիտլերը ևս ուներ հրեական արյուն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անսպասելի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին։ Սա գրավել է իսրայելական լրատվամիջոցների ուշադրությունը։
Իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ռուս նախարարն ասել է. «Այն փաստը, որ Զելենսկին հրեա է, չի հերքում Ուկրաինայում նացիստական տարրերը։ Ես կարող էի սխալվել, բայց Հիտլերը նաև հրեական արյուն ուներ»,- Լավրովի խոսքերը մեջբերում է իսրայելական 7-րդ ալիքը:
Իսրայելական israelinfo.co.il կայքը նշում է, որ «Լավրովի հարցազրույցում կային շատ այլ վառ պահեր, սակայն իսրայելական լրատվամիջոցները բառացիորեն պայթեցրել են Հիտլերի հրեականության մասին խոսքերը... ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը մեջբերել են բոլոր կենտրոնական լրատվամիջոցները։