Լավրովը վստահեցնում է, որ Ռուսաստանը նպատակ չունի «հատուկ օպերացիան» ավարտել մինչև մայիսի 9-ը
Ռուս զինվորականներն արհեստականորեն չեն հարմարեցնի իրենց գործողությունները Ուկրաինայում «ռազմական գործողության» ժամանակ որոշակի ժամկետի, ներառյալ՝ մայիսի 9-ի Հաղթանակի օրը, իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր զինվորականները արհեստականորեն չեն հարմարեցնի իրենց գործողությունները որևէ ամսաթվի, այդ թվում՝ Հաղթանակի օրվա», - ասել է Լավրովը՝ ի պատասխան այն հարցին, թե հույս կա՞, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև մայիսի 9-ը, հայտնում է РБК-ն։
Լավրովի խոսքով՝ Ուկրաինայում «ռազմական գործողության» տեմպերը կախված են «քաղաքացիական բնակչության և ռուս զինվորականների համար ցանկացած ռիսկ նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունից»։