Ես ներում եմ ոստիկաններին ինձ բերման ենթարկելու համար, բայց լրագրողին առողջական լուրջ վնաս պատճառելը՝ տղամարդուն անվայել ձևով, աններելի է․ Վարդևանյան
Ազգային ժողովի «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ: Ես հասցրեցի բերման ենթարկվել ու իհարկե ազատ արձակվել, ոչինչ, ես ներում եմ ոստիկաններին:
Այնուհետև, հերթական փակ փողոցի մոտով անցնելիս՝ օգնեցի տաղանդավոր լրագրող Լիային, որին ոստիկանները առողջական լուրջ վնաս են պատճառել, տղամարդուն անվայել ձևով ու դա աններելի է»: