Ասում են՝ ինձ բերման չեն ենթարկել, այլ մտածել են, որ ես կուզեի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են․ փաստաբանը լուսանկար է հրապարակել
Դուրս եկա ոստիկանությունից, հրաժարվել են փաստաթղթավորել՝ պատճառաբանելով, որ ինձ բերման չեն ենթարկել այլ մտածել են, որ ես կուզենայի ցուցարարների հետ գնալ բաժին, տարել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Լուսանկարում էլ եմ ես. տղեքը համոզում են, որ գնամ բաժին: Ընկճվել չկա, շարժվեցինք առաջ»,- գրել է նա:
