Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման մասին կհայտարարի մայիսի 12-ին
Ֆինլանդիան մայիսի 12-ին կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է ֆիննական Iltalehti թերթը։
Պարբերականի տվյալներով՝ նախագահ Սաուլի Նիինիստեն մայիսի 12-ին կհայտարարի, որ աջակցում է երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուն։ Նրա ելույթից հետո ելույթ կունենան խորհրդարանի կուսակցությունները, որոնք կպաշտպանեն պետության ղեկավարի դիրքորոշումը։
Iltalehti-ն գրում է, որ մինչև մայիսի 12-ը Ֆինլանդիայի խորհրդարանի հանձնաժողովները կավարտեն արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցի քննարկումը։ Դրանից հետո նախատեսվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը բլոկին ներկայացնել առանց հանձնաժողովներում լրացուցիչ քննարկումների և առանց քվեարկության, նշում է թերթը։