Իշխանությունները սարսափած են, դա է վկայում ոստիկանների լկտի պահվածքը. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կա վճռական տրամադրված հայրենասեր հայրենակիցների մի հոծ խումբ, որոնք պատրաստ են իսկապես մեր երկիրը փրկել թուրքահպատակ իշխանություններից։
«Տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ և լկտի պահվածքը, ինչը ցույց է տալիս, որ իշխանությունները սարսափած են, հասկանում են, որ ալիքը գնալով մեծանում է։ Իրենք, վերևներում, միգուցե ամեն ինչի պատրաստ լինեն, բայց չեմ կարծում, որ ոստիկանները կգնան նման քայլերի»,- նշեց Լևոն Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով՝ փորձելու են ուժ ցույց տալ, մենք էլ՝ պետք է մեր վճռականությունը ցույց տանք։
«Ի վերջո, իրենք աշխատում, պայքարում են մի հոգու, մի դավաճանի աթոռի համար, մենք մտածելու բան չունենք, իրենք պետք է մտածեն»,-նշեց Քոչարյանը: