Մարիուպոլում խաղաղ բնակիչներին տարհանում են
Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանումը սկսվել է, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է քաղաքի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն։
Ավտոբուսները պետք է մարդկանց տանեն Մանգուշ և Բերդյանսկ: Բացի այդ, թույլատրվում է նաև շարասյունին միանալ սեփական տրանսպորտով, ասել է նա։
Իշխանությունները հույս ունեն, որ Մարիուպոլի հազարավոր բնակիչներ, որոնք մնացել են Մարիուպոլից Զապորոժիե տանող ճանապարհին, այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան կհասնեն Զապորոժիե, հավելել է Անդրյուշչենկոն։