Նրանց նպատակն է Ուկրաինան կտրել ծովերից. Ուկրաինայի ՊՆ
Ռուսաստանը մտադիր է Ուկրաինային կտրել Սև և Ազովի ծովերից, երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Ռուսաստանը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ոչ միայն աշխարհագրական սահմանները գրավելու իր ծրագրերից, նրանք այժմ դա փորձում են անել Խարկովի մարզում, Խերսոնում: Նրանց նպատակն է Ուկրաինան կտրել ծովերից», - նշել է պաշտպանության փոխնախարարի խոսքը։