ԱՄՆ-ն հաստատում է ՌԴ Գլխավոր շտաբի ղեկավարի այցն Ուկրաինա
ԱՄՆ-ն հաստատում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը եկել է Իզյում՝ փորձելով փոխել Ռուսաստանի հարձակման ընթացքը Ուկրաինայի արևելքում։ Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների։
Նշվում է, որ Գերասիմովն Ուկրաինա էր ժամանել նախորդ շաբաթվա վերջին։ Նա այցելել է Իզյումի թիվ 12 դպրոցի ռուսական բազա, սակայն շաբաթ երեկոյան մեկնել է Ռուսաստան։
Ուկրաինական աղբյուրները ամերիկյան լրատվամիջոցներին տված մեկնաբանությունում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են դպրոցում ռուս զինվորականների դիրքերը։ Մոտ 200 զինվոր ոչնչացվել է։ Մահացածներից մեկը հավանաբար գեներալ-մայոր Անդրեյ Սիմոնովն է, գրում է NYT-ը։