Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներՀայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու. «Հրապարակ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանինԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունը
Հասարակություն

3 ժամ հետո ոստիկանությունը բաց է թողնում բերման ենթարկվածին․ առանց վախի՝ փակեք փողոցներ, դասադուլ արեք, մասնակցեք հանրահավաքների․ Նաիրի Հոխիկյան

Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ այս ժամի դրությամբ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակիցներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը.

«Որպես փորձառու բերման ենթարկվող' նշեմ, որ ոչ մի սարսափելի բան չկա այդ երևույթի մեջ։

Դաժան դեմքերով կարմիր բերետավորները ցուցարարին մեքենա նստեցնելուց հետո սկսում են բարեկամաբար ու հարգանքով խոսել։ Իհարկե, կան անուղեղներ, որոնք ոստիկանության ամբողջ ճանապարհին նույն ոչինչ չասող հայացքով են մնում կամ հայհոյում ու սպառնում են, բայց այդպիսի դեպքերը, որպես կանոն, պատվերով են և կոնկրետ անձանց նկատմամբ։

Ոստիկանության շենքում բերման ենթարկվածը կարող է լռել մինչև իր փաստաբանի գալը։ Այդ ընթացքում ոստիկանները որոշ թղթեր են լրացնում։ Կարևոր է, որ մինչև փաստաբանի գալը, բերման ենթարկվածը ոչ մի թղթի տակ չստորագրի։

Ոստիկանության շենքում բերման ենթարկվածը ունի առնվազն մեկ զանգի իրավունք։

Հետո կազմվում են արձանագրություններ բերման ենթարկվածի, նրա փաստաբանի և հետաքննիչի մասնակցությամբ։

Բերման ենթարկվածը իրավունք ունի ընդհանրապես չստորագրել, կարող է գրավոր բացատրություն տալ կամ չտալ։ Այդ ընթացքում գալիս են ՄԻՊ ներկայացուցիչները' ճշտելու, թե ինչպես են իրենց պահել ոստիկանները։ Պետք է պատմել ամեն ինչ վատը և լավը։

Ոչ մի ոստիկան չի կարող հարվածել կամ սպառնալ։ Եթե նման բան լինի, ապա դա շատ ծանր կանդրադառնա նրա հետագա կյանքի վրա։ Եվ դա ամենևին կախված չէ քաղաքական իշխանության ոճից։

Հնարավոր է, ստուգվի բերման ենթարկվածի գրպանների պարունակությունը։ Դա պետք է լինի փաստաբանի ներկայությամբ։ Եթե չկա արգելված իր և եթե չկա բերման ենթարկվածի նկատմամբ իջեցված պատվեր, ոստիկանները շնորհակալություն են հայտնում և վերադարձնում իրերը։

Այդ ամբողջ գործընթացը տեւում է առավելագույնը 3 ժամ, որի լրանալուց հետո ոստիկանությունը բաց է թողնում բերման ենթարկվածին։

Ընդամենը այսքանը։ Այնպես որ, առանց վախի փակեք փողոցներ, դասադուլ արեք, մասնակցեք հանրահավաքների։ Երեք ժամ ոստիկանությունում անցկացնելիս կարող եք նաև ոստիկան ընկերներ ձեռք բերել։ Հավատացեք, ոստիկանների մեջ էլ շատ կան լավ մարդիկ»։