NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

2022թ․ Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցների թիվը հազարներով գերազանցում է 2018թ․ ակցիայի մասնակիցների թվին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել է անհնազանդության միջոցառումների վերաբերյալ ԻՔՄ մոնիտորինգի վերջին տվյալները, պարզաբանել հանրահավաքի վերաբերյալ խնդրահարույց մի շարք հարցեր:

– Պարոն Իոաննիսյան, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դրվագների վերաբերյալ այս պահի դրությամբ ի՞նչ դիտարկումներ ունեք:

– Մենք նկատել ենք դեպքեր, երբ ոստիկանությունն ուժ գործադրելուց առաջ չէր ներկայացնում պահանջ: Այսինքն՝ ըստ էության ընթացակարգը հետևյալն է՝ իրենք պետք է պահանջ ներկայացնեն փողոցի երթևեկելի մասը բացելու և դրանից հետո նոր ուժ գործադրեն կամ չգործադրեն՝ կախված իրավիճակից: Բայց մենք նկատել ենք դեպքեր, երբ նրանք ուժը գործադրում էին՝ առանց պահանջ ներկայացնելու, թեև հիմնականում պահանջ ներկայացվում էր:

Մեր կողմից նկատվել են երկու դեպքեր, որոնք առավել խնդրահարույց էին. մեկը՝ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցների, ենթադրաբար, ծառայության ղեկավարի կողմից լրագրողի նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտման դեպքը և դրա հետ կապված հանցագործության մասին հաղորդումն արդեն վերջնականացնում ենք. լրագրողի հետ կապի մեջ ենք, պատրաստակամություն է հայտնել իրավական ատյաններով գնալ, պայքարել:

Մյուսը վերաբերում է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկներում տեղի ունեցածին, որտեղ մեր կողմից արձանագրվել է քաղաքացու ինքնազգացողության վատթարացում բռնությունների արդյունքներով, բայց ո՛չ կադրերում, ո՛չ էլ տեղում աշխատողները չեն տեսել այդ բռնության դեպքը և չգիտեն՝ բռնությունն ում կողմից է եղել, համաչա՞փ է եղել, անհամաչա՞փ է եղել: Բայց ինքնին մտահոգիչ է, որ քաղաքացին կտրուկ ինքնազգացողության վատթարացում է ունեցել:

Նույն խաչմերուկում ցուցարարին բերման ենթարկելիս մենք նկատել ենք ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառում, որտեղ ոստիկանության ծառայողը բռունցքներով հարվածում էր ցուցարարին: Մեր դիտորդները կարողացել են կադրեր արձանագրել, որոնք բավականին տարածվել են:

– Կոնկրետ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի միջադեպին անդրադառնալով՝ կնշե՞ք որքանո՞վ է իրավաչափ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի ներկայությունն այդ ակցիային:

– Ընդհանրապես անհասկանալի է՝ իրենք այնտեղ ի՞նչ էին անում, գործողությունների՞ն էին մասնակցում, թե՞ այդ խաչմերուկում կանգնած էին: Իրենց տեղակայման վայրը հիմնականում այդ խաչմերուկից մի քիչ է այն կողմ: Դուրս էին եկել՝ նայելու, թե գործողության էին մասնակցում. ինչ էլ որ անում էին՝ իրենց արածը քրեական հանցագործություն էր՝ լրագրողի նկատմամբ բռնություն: Դուրս էին եկել կոֆե խմելու, թե ինչի համար՝ արդեն էական չի, իրենց գործողությունները Քրեական օրենսգրքով արգելված են, և դրա արդյունքով պետք է լինի պատշաճ քննություն:

– Մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ ոստիկանները պետք է լինեն ճանաչելի, կրեն անհատական համարներ, չպետք է լինեն դիմակավորված՝ մինչդեռ այսօր մենք ականատես եղանք դիմակավորված ոստիկանների գործողությունների:

– Ոստիկանության ծառայողները, առհասարակ, կարող են լինել նաև դիմակով, բայց հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են իրենց հագուստի վրա ունենալ նույնականացնող ինչ-որ բան՝ անհատական համար, կամ համազգեստին փակցված ժետոն: Դիմակի հետ կապված կարգավորումներ այժմ չեմ մտաբերում, որ արգելված լինեն, բայց, դիմակ կա, դիմակ չկա՝ պետք է անհատական համարը լինի հասարակական կարգը պահպանող ոստիկանի համազգեստի վրա, որպեսզի գործողություններից հետո անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի պարզել ոստիկանի ինքնությունը:

– Արդյո՞ք դիտարկել եք Հանրային Հեռուստաընկերության լուսաբանման օբյեկտիվությունը:

– 2021 թ. հոկտեմբերից «Իրազեկ Քաղաքացիների միավորում» մեդիամոնիտորինգի ստորաբաժանումը լուծարվել է, միավորվել է Փաստերի ստուգման հարթակին, և որպես այդպիսին՝ առանձին մոնիտորինգ չի իրականացվում. դրա համար կդժվարանամ ճշգրիտ գնահատականներ տալ:

– Որպես 2018 թ. հեղափոխության ակտիվ դիտորդ՝ այն ժամանակ թվային պատկեր էիք ներկայացրել Ֆրանսիայի հրապարակում մասնակիցների թվի մասին. 2018 թ. որքա՞ն էր մասնակիցների պիկը:

– 4500:

– Այսինքն՝ եթե համեմատենք երեկ արձանագրված պիկի հետ, երեկվա թիվը՝ հազարներով գերազանցում է:

– Եթե այդպես հաշվենք, այո: Այն ժամանակ պատկերը հետևյալն էր. ամենաառաջին օրը, երբ մարզերից եկած քայլերթը Երևան մտավ և ցույց արվեց՝ 4500 էր, այնուհետև պակասում էր մինչև փողոցներ փակելը: Երբ սկսվեց փողոցներ փակելը, քանակն էապես ավելացավ:

Նյութն աամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում