Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում չկա: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը.
«Ի պատասխան ԶԼՄ֊ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»,-գրել է նա։