Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներՀայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու. «Հրապարակ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանինԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունը
Հասարակություն

Նվազել են ՃԵԿ հանցավոր խախտումները, դրանց արդյունքում մահվան դեպքերը և սեփականության դեմ ուղղղված հանցագործությունները. ամփոփում

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2022թ. առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

2022թ. առաջին եռամսյակում, ի թիվս այլ հանցատեսակների արձանագրվել է նաև ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել են 49-ը: Այսինքն ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով, իսկ մահվան ելքով դեպքերը՝ 18.3%-ով:

Ընդ որում՝ բարելավվել է նաև այս բնույթի հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Եթե 2021թ. բացահայտվել է ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերի 63.6%-ը, ապա 2022թ.՝ 75%-ը: Մահվան ելքով դեպքերի բացահայտման ցուցանիշն աճել է 16.6 տոկոսով (2021թ. առաջին եռամսյակում՝ 44.1%, իսկ 2022թ.՝ 60.7%):

Դրական տեղաշարժն էականորեն պայմանավորված է նախորդ տարվա ընացքում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության բարձրացման և ՃԵԿ խախտումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից դատախազական ներգործության գործիքակազմի ակտիվ կիրառմամբ ավտոճանապարհներին երթևեկության անվտանգության ապահովման հասցեական միջոցառումների իրականացմամբ, նման հանցատեսակով պատժողական քաղաքականության խստացմամբ:

Դրական միտումներ են առկա մեկ այլ՝ ավանդաբար խնդրահարույց համարվող սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում: Այս բնույթի հանցագործությունների դեպքերը 2022թ. առաջին եռամսյակում նվազել են 141-ով կամ 4.3%-ով (2021թ.՝ 2471 դեպք, 2022թ.՝ 2360): Ընդ որում՝ դրանց բացահայտման ցուցանիշը կազմել է 52%` 2021թ. առաջին եռամսյակի 49.5%-ի դիմաց: Անձնական գույքի հափշտակությունների դեպքերը նվազել են շուրջ 10%-ով, ավազակությունները՝ 7.7%-ով: Եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է գողության 2471 դեպք, ապա 2022թ.՝ 2360, այսինքն գողության դեպքերը նվազել են 111-ով, կամ 4.5%-ով:

Հատկանշական է, որ արձանագրվել է բնակարանային գողությունների շոշափելի նվազում: Մասնավորապես, 2022թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային գողության 284 դեպք, այն պարագայում, երբ 2021թ. նույն ընթացքում գրանցվել էր նման 325 դեպք, այսինքն դեպքերը նվազել են 41-ով կամ 12,6%-ով: Դրան զուգահեռ, եթե 2021թ. առաջին եռամսյակում արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել էր 41,6%, ապա 2022թ.՝ 51,6%:

Բնակարանային գողությունների դեմ քրեաիրավական պայքարը տարիներ շարունակ ՀՀ դատախազության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Դրա շրջանակում դատախազության ստորաբաժանումները շարունակաբար իրականացնում են այս հանցատեսակի առումով առավել ռիսկային և խոցելի բնակտարածքների քարտեզագրում՝ արձանագրվող դեպքերին նպաստած պատճառների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր և հաղորդումներ ուղղելով պատկան մարմիններին:

Ոստիկանության, ՏԻՄ մարմինների հետ գործակցությամբ բազմաբնակարան շենքերի մուտքերը կահավորվում են կոդավորված փականներով դռներով, լուսավորության, տեսահսկման սարքերով: Ոստիկանության կարգախմբերը համեմատաբար ավելի ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցավորների թիրախ հանդիսացող թաղամասերում, բնակտարածքներում:

Այս բնույթի հանցագործությունները տաք հետքերով բացահայտելու և քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր դատախազությունը մշակել և շրջանառության մեջ է դրել բնակարանային գողությունների քննության մեթոդական ուղեցույց: