Ոստիկանությունը գերլարումով կարողացավ հատված առ հատված իրավիճակը փոփոխել ու դրա պատճառով հրահանգ եղավ ջարդել ցուցարարներին․ քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միջանկյալ արձանագրում.
Եթե անկեղծ, առավոտից մեկնարկած քաղաքացիական անհնազանդության ակցիաների բնույթը, դրանց իրականացման ձևերը ու աշխարհագրությունը, չնայած անձրևին, տպավորիչ էին:
Սակավ մարդկանցով ու հիմնականում երիտասարդներով հնարավոր եղավ մեծ խնդրի լուծման իրավիճակ ստեղծել ու կաթվածահար անել քաղաքը:
Ոստիկանությունը գերլարումով կարողացավ հատված առ հատված իրավիճակը փոփոխել ու դրա պատճառով հրահանգ եղավ ջարդել ցուցարարներին:
Ուժի կիրառումը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. էդ նշանակում է հավելյալ ատելությունը ու ոստիկանը միանգամից վերածվում թշնամու, մանավանդ էս պարագայում դրանք սպասարկում են երկիր կործանողին, ուստի ագրեսիայի կոնցենտրացիա է տեղի ունենալու ու նոր մարդիկ են իջնելու փողոց փակող ու պայքարող մեր քույերի ու եղբայրների կողքին կանգնեն:
Ու հենց էդ առումով էլ պետք է մեր մեծ շնորհակալությունը նաև հայտնենք մեր ծանոթ ու անծանոթ ընկերներին, ուսանողներին ու կոլեգաներին, սովորական մարդկանց այդ պահին նաև մեր փոխարեն պայքարողին:
Եթե նման ինտենսիվությամբ ակցիաները շարունակվեն, ընդլայնվի նրանց մարզային աշխարհագրությունը, քանի որ մարզերում ոստիկան չի մնացել, ապա երկիրը հնարավոր կլինի պարալիզացնել ու իշխանափոխության օրակարգը կարող է լինել անգամ օրերի հարց:
Հ.Գ. թերթերից մեկում կարդացի, թե բա ՔՊ ինչ-որ պատգամավորներ են ընդդիմության վրա միջնորդավորված դուրս եկել հետույք փրկելու համար. եթե կարճ ասեմ՝ այո՛, կա տենց բան, ուղղակի ես դա ասենք սպասում էի պայքարի գոնե 4-5 օրը:
Կարող եք տարածել էլ»: