«Դիմադրության» շարժումը մայիսի 3-ին կշարունակի քաղաքացիական անհնազանդության մասշտաբային ակցիաները ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում
Մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ «Դիմադրության» շարժումը մայիսի 3-ին կշարունակի քաղաքացիական անհնազանդության մասշտաբային ակցիաները ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Ճանապարհները, փողոցները, մայրուղիները կփակվեն:
Նա աջակիցներին առաջարկել է մնալ Ֆրանսիայի հրապարակում։ Ակցիաները, ինչպես եւ այսօր, կսկսվեն ժամը 8:30-ին։ Ընդդիմադիրներն ու նրանց համախոհները կբաժանվեն խմբերի եւ կարգելափակեն երթեւեկությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Խմբի մնացած անդամները ժամը 08:15-ից կլինեն Ֆրանսիայի հրապարակում, որտեղից արդեն ձեւավորված խմբերը կշարժվեն տարբեր ուղղություններով։